
Բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել այցելել տարբեր զորամասեր. «ՀԺ»

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել՝ «հերթափոխով» այցելել տարբեր զորամասեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով։ Դա թերևս կարող է կապված լինել շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածության հետ։ Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։