Սամվել Ֆարմանյանի և Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում լարվել են ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Տարոն Մարգարյանի հարաբերությունները՝ պայմանավորված ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի անձով։ Հայտնի է, որ Հայրապետյանը համարվում է Ֆարմանյանի հովանավորը։ Իսկ նրա ու քաղաքապետի ջրերը նույն առվով չեն հոսում։ Երկու ՀՀԿ-ականների հարաբերությունների լարվածությունն այնքան է խորացել, որ բանը հասել է կենցաղային հարցերին։ Ավելին կոնկրետ՝ ժամանակին չի իրականացվում Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող այն շենքի աղբահանությունը, որտեղ բնակվում է պատգամավորը։

Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728