Մազերի գու՞յնն է, որ պետք է ինձ զարդարի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. ՀՀԿ ֆրակցիայի մաս կազմող ՄԻԱԿ ներկայացուցիչները վերջերս ամբողջովին փոխել են իրենց իմիջը. Լևոն Մարտիրոսյանը «ընդդիմադիրաբար» ձեռնպահ է քվեարկում գազի հարցով հանձնաժողովին, կառավարությանն ասում է` «դուրս չեք գալիս կուտակայինի հաշվով», գլխավոր դատախազի պահով պահանջում է, որ նրա հաշվետվությունը քվեարկվի ԱԺ-ում, իսկ նախադեպը կարող է տարածվել նաև Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի հաշվետվությունների վրա` կախման մեջ դնելով այդ մարմինները խորհրդարանից:
Իր հերթին էլ Նաիրա Արտաշեսովնան (Նաիրա Կարապետյան) է փոխել մազերի գույնը և սկսել նկատել արտագաղթի կասեցման դրական «սալդոն»: Կապվա՞ծ է իմիջի փոփոխությունն իր նկատած դրական տեղաշարժի հետ՝ հարցրինք նրան: «Ոչ, պարզապես չի կարելի անընդհատ ասել` վա՛տ է, վա՛տ է, վա՛տ է, բոլորը գնացին: Չէ՞ որ լավ բան էլ կա, չէ՞. թվերն ասում են այլ բան, չէ՞»: Հավատո՞ւմ եք այդ թվերին: «Ունեմ գաղտնիք՝ չեմ ասում այն, ինչին չեմ հավատում ինքս»:
Իսկ Նաիրա Արտաշեսովնան ո՞ւմ է համարում պառլամենտի թոփ մեկ կինը: «Կինը կնոջ մասին անկեղծ չի կարողանում խոսել»: «Ոչ անկեղծ ասեք»: «Շատ կանայք ինձ դուր են գալիս իրենց ակտիվությամբ ու անկեղծ դրսևորմամբ»: Դրա համա՞ր եք Ձեր մազերն այդպես ներկել, որպեսզի նմանվեք մեկ այլ Նաիրայի։
Մանրամասները ՝ «Հրապարակի» այսօրվա համարում։