Չի բացառվում, որ դատավորները մեկօրյա գործադուլ անեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը»-ը գրում է. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին։
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա։
«Ժողովուրդի» խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, և ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»։
Բայց սա միակ նամակը չէ։ «Ժողովուրդին» հասած տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաև ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս