«Վաղարշ և որդիներ կոնցեռնի» տնօրեն Նունե Նալբանդյանը տուգանվել է 65 միլիոն դրամով. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը տուգանվել է 65 միլիոն դրամով։ Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի արդյունքում գլխավոր պետական տեսուչը ներկայացրել է համապատասխան որոշումը՝ հղում անելով Վարչական իրավախախտումների մասին օրեսնգրքի 189,1 հոդվածին։
Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է գլխավոր պետական տեսուչը՝ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։ Նիստին չեն ներկայացել ոչ տնօրենը, որը գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, ոչ նրա լիազոր ներկայացուցիչը։ Փոխարենը նիստին մասնակցել են Վաղարշ Աբրահամյանի որդին, գործարարի խորհրդականը և անվտանգության աշխատակիցը, ովքեր համապատասխան լիազորագիր չեն ունեցել։ Նիստի արձանագրությունը ստանալու ժամանակ ադեն ներկայացել են գործարարի որդին և Նունե Նալբանդյանի լիազորված անձը։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։