Սկանդալ վիրահայոց թեմում. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում են եկեղեցուն տրվող գումարները մսխելու մեջ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անգամ Գեորգի Էլիբեգովը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, թե աեն ինչ անելու են վիրահայոց թեմի առաջնորդի հետ կանչին հասնելու համար։
էլիբեգովը, ով նաև Վրաստանում իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ է, ինչպես նաև այդ երկրի օմբուդսմենին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ, Հայ աոաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում է եկեղեցուն տրվող գումարները մսխելու մեջ։ էլիբեգովն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ և տեղի հեղինակություն վայելող մի շարք հայերի անունից պահանջել պետական հանձնաժողով ստեղծել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում Վրաստանի պետական բյուջեից տեղի հայկական եկեղեցուն ամեն տարի 1.300-1.5 միլիոն լարի (մոտ 940 հազար դոլար) տրվող գումարները։ Հանձնաժողովի ստեղծման համաձայնությունը նա արդեն ստացել է։ Գեորգի էլիբեգովը վիրահայոց թեմի առաջնորդին այլ մեղադրանքներ է ներկայացրել։
Ներկայացնում ենք` հատվածներ հոդվածից։
«Ոչ ոք այլևս չի գնում առաջնորդի քարոզներին։ Եթե դուք տեսնեք, թե ինչ է կատարվում հայկական եկեղեցում, դուք ուղղակի կլացեք։ Նախ այնտեղ ահավոր սակագներ են՝ պսակադրությունները 300 հազապր լարի։ Մարդիկ գնում են վրացական եկեղեցիներ։ Փաստեր կան, որ հայերի պսակադրությունները վրացական եկեղեցիներում են անում»,- մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահին, ինչպես նաև Վրաստանի օմբուդսմենին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անգամ Գեորգի Էլիբեգովը։ Բայց սա թերևս ամենամեղմ մեղադրանք է, որ Էլիբեգովը մեզ հետ զրույցում ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանին։
Նա հայտնեց, որ արդեն մի քանի տարի է, թեմի առաջնորդից պահանջում են հայրապետական խորհուրդ ձեւավորել, ինչից վերջինս կտրականապես հրաժարվում է՝ հայտարարելով, թե միայն Աստված իրավունք ունի վերահսկել եկեղեցին, այլևս ոչ ոք։ «Մենք չգիտենք, թե ուր են գնում հայկական եկեղեցուն տրված գումարները»,– ասում էր էլիբեգովը։ Ըստ նրա, եկեղեցուն հատկացված գումարները ոչ նպատակային ծախսելու կասկածներն առաջացել են, երբ Բիձինա Իվանիշվիլին 100 հազար լարի (մոտ 60 հազար դոլարից ավելի) է փոխանցել հայրապետական հաշվի վրա։ «Երբ մենք Վազգեն Միրզխանյանից պահանջեցինք բացատրել, թե ուր են գնացել այդ գումարները, քանի որ ոչ ոք չէր տեսել, թե ուր են դրանք գնացել, մեզ ասացին, թե գումարը ծախսվել է սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման վրա։ Մենք գտանք եկեղեցու հովանավորին, պարզվեց Ռուբեն Վարդանյանն է։ Եկեղեցու վերականգնման ծախսերն ամբողջությամբ արվել են Ռուբեն Վարդանյանի ֆոնդով»,– պատմում էր Էլիբեգովը։
…Մեր հարցին՝ արդյո՞ք այս ամենի մասին տեղյակ են պահել ամենայն հայոց կաթողիկոս Գարեզին Երկրորդին, Գեորգի էլիբեգովն ասաց. «Ես կարծում եմ, կաթողիկոսն ամեն ինչ գիտի։ Մենք նամակով կդիմենք կաթողիկոսին։ Մենք հասնելու ենք նրան, որ իրեն հետ կանչեն։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ»։
Երբ Մայր աթոռից վարձեցինք ճշտել, թե տեղյա՞կ են, որ նման խնդիրներ կան վիրահայոց թեմումմ և ինչպես են վերաբերվում թե մի առաջնորդին ներկայացված մեղադրանքներին ու ինչ միջոցներ են ձեռնարկվելու, տեղեկատվական համակարգից տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը պատասխանեց. «Մայր աթոռն արդեն հարցում է արել վիրահայոց թեմի առաջնորդին և համապատասխան տեղեկագիրը ստանալուց հետո տեղեկություններ կփոխանցի»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։