ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստը «կրքոտ» է եղել։ Խոսվել է անգամ ԳՄ-ից տեղի ունեցող ինֆորմացիոն արտահոսքի մասին։ Նիստը տևել է բավականին երկար, Սերժ Սարգսյանը ներկայացել է ուշացումով, կազմակերպչական հարցերից, մայիսին կայանալիք ՀՀԿ համագումարից խոսելուց հետո անցել են բուն թեմային՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասին առաջարկություններին։ Սերժ Սարգսյանը շատ ակտիվ է եղել։
Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։
Այս անգամ Կարեն Ավագյանի հանձնարարությունը փետրվարի 4-ին, ամբողջ օրը, Աժ-ում վատ-վատ ելույթներ ունեցող ընդ֊դիմությանը մի պատասխան տալն էր, որն ի կատար ածելու համար Կարեն Ավագյանն իր ողջ ստեղծագործական ջիղը ներդրեց, և մի բոցավառ ելույթ ստացվեց
«Մենք չենք շեղվելու մեր ծրագրերից, խնդիրներից, մեր առջև այն գերակա խնդիրները, որոնք դրված են, իրականացնելու ենք։ Նմանատիպ լուրերը չեն կարող ազդեցություն ունենալ իմ գործունեության վրա։ Մենք չենք շեղվելու մեր բռնած ուղուց, ծրագրերից»:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել թե ինչպես են պատկերացնում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքը։
Սպանությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է հայտնի Իսոն՝ Իսրայել Սարգսյանը։ Սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների, Թևոսիկի եղբորը կրակել է Մոսոն, որին էլ ավելի ուշ սպանել է Իսոն և թաքցրել դիակը։
Նկատենք, որ նախորդ Վանկուվերում 2010-ին տեղի ունեցած ձմեռային օլիմպիադայի բացմանը Ս. Սարգսյանը չի մասնակցել։ Սոչի գնում միայն այն պատճառով, որ այնտեղ է լինելու Պուտինը։ Ի դեպ. Սոչիի օլիմպիադան արդեն դարձել է պատմության մեջ «ամենաթանկը»։
«Հրապարակը» հիշեցնում է, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը: Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, և նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Նրա մտերիմ շրջապատից «Հրապարակին» հայտնել են, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ:
Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Եվ այս ամենը դեռ բավարար չէ, Վանաձորում հաստատվել է անսովոր ցուրտ եղանակ։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։ Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։
Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին։
Որոշ տեղեկություններով, Իրան-Հայաստան սահմանային անցակետում սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները «Մաքս-Օյլ» ու CPS ընկերություններին են պատկանում:
Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է, պատասխանել էր, որ իրենք օրենքով սահմանված իրենց պարտականություններն են կատարում:
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով աշխատում է կառավարությունում՝ որպես վարչապետի օգնական…
Դա հանրային նշանակություն չունեցող դեպք է, որը համապատասխան մարմինների կողմից կպարզվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Ես կարծում եմ, որ պետք չէ ամեն ինչ կապել նրա հետ, որ Վարդան Դուկասյանը ՀՀԿ անդամ է, բայց ինձ համար անգամ պարզ չէ՝ հարձակում եղել է, թե չի եղել։
«Մի բան էլ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդ հարկատուն է։ Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է։ Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը»:
Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։ Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։
Բացի այդ՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով։
«Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկել գործը»։
«Դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ և պայմանավորված է նրանով, որ հավկիթի արտադրության մեջ ինքնարժեքում մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Կերն ամբողջությամբ ներմուծվում է Ուկրաինայից։ Եվ դրանով է պայմանավորված, որ պատրաստի արտադրանքի ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ»:
Իշխող հանրապետականի շատ նեղ և իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։
Պարզվում Է՝ 2013թ. ընթացքում մեր երկրում որևէ տրակտոր չի արտադրվել, ասել է թե՝ հայկական արդյունաբերական հրաշքը կանգ է առել
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ վերջինս մի խոշոր գործի շրջանակներում շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, մասնավորապես՝ նրան չի զեկուցել գործի որոշ ուշագրավ մանրամասներ։
Հայաստանի պետական պարտքը գնալով ավելանում է։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ համեմատ՝ 2013-ի տարեվերջին ՀՀ պետական պարտքն ավելացել է 216 մլն դոլարով՝ 4 մլրդ 372 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 588 մլն դոլար
Ասում են, որ «սվարովսկի» քարերով պատված շշի մեջ զեյթունի ձեթը ձեռք է բերում նոր հատկություններ։ Մասնավորապես, կարտոֆիլը դրա մեջ տապակելուց հետո վեր է ածվում թարմ խոզի մսի։
Երկու տեսախցիկ տեղադրվելէ խմբակցության «դռան վերևում, մի տեսախցիկ՝ դեպի ՀՀԿ տանող միջանցքում, մեկը՝ դեպի ՀՅԴ տանող հատվածում։
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ նախնական վարկածով՝ Արչիլ Մագրաձեն մահացել է սառչելու հետևանքով. «Նա գնացել Է սնոուբորդով սահելու, մոլորվել է տեղանքում և սառչել»։
Քանի որ հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել։
Երեկ առավոտյան, երբ Գագիկ Ծառուկյանը յուր մեծությունն առել ու եկել էր մահկանացուների խորհրդարան, նույն ժամին հայոց օլիմպիականներին Սոչի տանող ինքնաթիռը՝ նախկին սպորտի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի «գլխավորությամբ», պատրաստվում էր թռիչքի։
Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։
Նրանք «ազնիվ» պիտակավորեցին միմյանց, ու այդ առումով երկուսն էլ ճիշտ են։ Իսկ այդ հեռուն գնացող հարցերին՝ վերադառնում է, չի վերադառնում, չեմ էլ ուզում անդրադառնալ։