Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Գուրգենիչի մասին մի պատմություն է հիշել. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «ԱԱԾ էլեկտրոնային հասցեից անանուն նամակի (հայտարարությունը ստորագրված էր՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ) հրապարակումն առիթ տվեց, որ ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Գուրգենիչի՝ ԱԱԾ պետի մասին մի պատմություն հիշի.
«Երբ նրան գործուղեցի ԱՄՆ, հանձնարարեցի Գորիկի հետ գործուղում մեկնող մի տղայի, որն ԱՄՆ-ում ուներ հարուստ բարեկամներ, պարտադիր կոստյում գնեն Գորիկ Գուրգենիչի համար: Որովհետև, երբ Դավիթ Շահնազարյանը սրան պարգևատրեց ատրճանակով, նա զենքը ձեռքին եկավ և ասաց, որ իրեն այն պետք չի, եթե կարելի է, 50 դոլար տանք, և ցույց տվեց շարքից դուրս եկած պիջակի թևը»:
Գուրգենիչն ԱՄՆ-ից վերադարձավ խստագույնս հուզված…
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։