
Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը զե՞նք կարտադրի. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է կառավարությանը` «Որսորդ» ՍՊԸ-ին զենք արտադրելու լիցենզիա տրամադրելու համար` երեք տարի ժամկետով: Ըստ այդմ` «Որսորդ» ՍՊԸ-ին կտրվի նաև քաղաքացիական ու ծառայողական զենքի գեղարվեստական հարդարման և նորոգման լիցենզիա: Ըստ ոստիկանապետի` անցյալ տարվա նոյեմբերի 29-ին «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` «Որսորդի» տարածքը պատկանում է Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և Գրիգոր Գրիգորյանին, ովքեր երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի օրինական առևտրով:
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։