Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը չի հերքում, որ թերություն կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց, թե ինչու են Սոչիում օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկները, մեղմ ասած, վատ ցուցանիշներ գրանցում, երբ մենք ունենք Ծաղկաձորի նման ձմեռային հանգստի գոտի։ «Նախ՝ կարծում եմ, որ պետք է հարցը այսպես հնչեցնեիք. ի՞նչ է պատճառը, որ միայն Ձեր ֆեդերացիան է մասնակցում օլիմպիական խաղերին։ Ես համաձայն եմ, որ թերություն կա։ Պետք է մենք էլ մտածենք, հստակեցնենք մեր անելիքները»,-ասաց նա։ «Իսկ հնարավո՞ր է՝ Դուք պարզապես չեք հասցնում նախարարության գործերի հետ համատեղել ֆեդերացիայի աշխատանքները», այս հարցին էլ Երիցյանն այսպես պատասխանեց. «Ինչ-որ տեղ կարելի է այդպես էլ ասել, իմ ուշադրությունը պետք է ավելի շատ լինի, ես շատ ծանրաբեռնված եմ ու դիտողությունն ընդունում եմ։ Եթե կլինի մի պինդ մարդ, որը սպորտը շատ կսիրի, կկարողանա ֆեդերացիան ինձանից լավ ղեկավարել, ես պատրաստ եմ զիջել իմ տեղն ու կանգնել իր կողքին»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս