ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը։

Սույն հանձնաժողովն իր վերջին նիստն արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին։ Դրանից հետո հանձնաժողովին բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, այդ թվում՝ նաև լրագրողների կողմից՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի և Առաքել Մովսիսյանի։

«ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ եղավ այդ դիմումների ճակատագիրը և հանձնաժողովն ինչու նիստեր չի անում, Հարությունյանը պատասխանել է. «Հանձնաժողովը դեռևս ձևավորված չէ, երբ ձևավորվի՝ կտեսնենք»։ Իսկ ե՞րբ կձևավորվի՝ հարցին Հարությունյանը պատասխանել է. «Չգիտեմ»։

«ՀԺ» թղթակիցը փորձել է նաև ճշտել, թե ինչ է լինելու ստացված դիմումների ճակատագիրը, եթե այս նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը չձևավորվի։ «Սպասում ենք, որ ձևավորվի»,– արձագանքել է Հարությունյանը։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս