Վարչապետին անվստահություն հայտնող խորհրդարանական ուժերը սեփական թեկնածու չունեն. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որոնք այսօր որոշում են կայացնելու ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն։ Համենայնդեպս «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։
Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, «ՀԺ»-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցել է հետևյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»։
Նա, ինչպես երևում է, անհավանական է համարում խորհրդարանական չորս ուժերի համախմբումը տվյալ հարցի շուրջ։
Բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Թեև երեկվա դրությամբ առավելությունը կարծես թե վարչապետի կողմն էր։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս