«Ես հիմարություններին չեմ պատասխանում` պաշտոնի հետ կապված»: … Մեկ է` մարզպետի պաշտոնը, ասում են, ուր որ է` կզբաղեցնի ԵԿՄ-ի «որդին»: «Ուրեմն, իմ պաշտոնանկության հետ կապված` ընդհանրապես նմանատիպ ոչ մի խոսակցություն չկա»:
Իսկ Մովսեսի (ըստ ոստիկանության, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել է նրան։ Ի դեպ, դին դեռևս չի հայտնաբերվել-հեղ.) հետ Տիգրան Ասատրյանը, որքանով որ գիտեմ, առնչություն չունի։
ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլև, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների։ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետևանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով։
Օրերս կայացած Արդարադատության խորհրդի նիստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատել է ԱԽ-ի և ԱԽ նախագահ Արման Մկրտումյանի գործունեությունը։
Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ Այս մասին երեկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ:
Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա, և կա այնպիսի մամուլ, որ երկու-երեք տարի եթե էսպես աշխատեն, կդառնան տուալետի թուղթ, ոոովհետև դրանք տուալետի թղթի վրա գրում են իրենց մտքերը ու գցում բակը, եղա՞վ»
«Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։
Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է։
6 ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը, որ հիմա հասարակ պատգամավոր է, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել. նրա բանկային հաշվին կա 5 մլն դրամ և 69 հազար դոլար. այս մասին նշված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրում։
Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, երկու հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։
Հայաստան է ժամանելու Տատյանա Վալովայայի գլխավորած պատվիրակությունը, որը Մաքսային միության և Եվրասիական միության ստեղծման ու կայացման առանցքային դերակատարներից Է։
Իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է կացնին, քարերով իրար գլուխ ջարդելուն, շտապօգնությանը, ոստիկանությանը։
Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:
Վերջին օրերին ջրծաղիկ վիրուսային հիվանդությունը հասել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ մոտ տասը ուսանող այս պահին ջրծաղիկով հիվանդ են և բուժվում են իրենց տներում։
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երևալ։
«Ես կարծում եմ, կաթողիկոսն ամեն ինչ գիտի։ Մենք նամակով կդիմենք կաթողիկոսին։ Մենք հասնելու ենք նրան, որ իրեն հետ կանչեն։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ»։
Փետրվարի 1-ին կառավարության ողջ էլիտան Արագածոտնում է եղել, հրավիրված են եղել նաև մարզի ՀՀԿ-ական համայնքապետերը: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ուշացումով, բայց որոշել է ճոխ նշել վարչապետի ծննդյան օրը:
Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։ ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթի» անցյալ տարվա արտադրանքը։
Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։
«Առավոտ շուտ` ըտենց հարցո՜վ… ախր շատ զբաղված եմ»: Այնուհանդերձ, համաձա՞յն եք վարչապետի իմպիչմենտի հետ: «Դե, մենք ունենք կուսակցություն, ֆրակցիա. ոնց ասեն` էնպես, անձնական կամ անանձնական հարցեր չկան` հիմք ենք ընդունում ֆրակցիայի ասածը»:
ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ երեկ հայտարարություն են տարածել ընդդեմ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի՝ «բացահայտելով» նրա պաշտոնավարման ժամանակահատվածում տեղի ունեցած «մութ փաստեր»։ Սա, թերևս, աննախադեպ երևույթ է, երբ ԱՍԾ-ականները բարձրաձայնում են իրենց կառույցի ներսում տեղի ունեցածի մասին։
Ըստ նույնաղբյուրների՝ ՌԴ-ումՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թևի թեկնածուն։
Փետրվարի 6-ին «Հժ»-ն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էր մեզ տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից սլավոնական համալսարանին պատվիրած՝ արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկանքների և Մաքսային միության մաքսային դրույքաչափերի համադրումից պարզ է դառնում, որ մեր գյուղատնտեսության ոլորտի վրա Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալը կունենա էական բացասական ազդեցություն։
«Օրենքում ողջամիտ որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, և ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»։
«Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձևավորվել։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը։
«ԱԱԾ էլեկտրոնային հասցեից անանուն նամակի (հայտարարությունը ստորագրված էր՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ) հրապարակումն առիթ տվեց, որ ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Գուրգենիչի՝ ԱԱԾ պետի մասին մի պատմություն հիշի»:
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար։