Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։ Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, և մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից։ ԼՂՀ Աժ աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա։ Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի։

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս