Ինչու է ձգձգվում տրանսպորտի սակագնի վերանայման հարցը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ավելի քան վեց ամիս է, ինչ քաղաքապետարանի աշխատակիցներից և Տարոն Մարգարյանին հարող անձանցից կազմված «անաչառ» հանձնաժողովը քննարկում է տրանսպորտի սակագնի վերանայման հարցը։ Սակայն դեռեւս չեն համարձակվում բարձրացնել սակագինը։ Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ են վարանում այղ հարցն ավարտին հասցնել՝ հետաքրքրվեցինք քաղաքապետի տեղակալ, ուղեվարձի սակագնի քննարկման հանձնաժողովի ղեկավար Վահե Նիկոյանից՝ «Մեր միջազգային խորհրդատուն արտասահմանում է. պատրաստվում է պրեզենտացիայի. որ գա-ներկայացնի, օր հստակ չեմ կարող ասել,֊ – ասաց նա՝ մանրսմասնելով։– Մենք միջազգային խորհրդատու ունենք, որն ուղևորահոսքի ամբողջական հետազոտություններ է ներկայացնում քաղաքում, հիմա արդյունքներն ամփոփելու համար երկար ժամանակ է սպասվում, նախնական արդյունքներն ամփոփվել են, իսկ ամբողջն առաջիկայում կավարտվի, կգա, նիստ կհրավիրենք, ու նա կներկայացևի բոլոր հաշվարկները, կլինեն հարց ու պատասխաններ»։ Նշենք, որ հետազոտությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ծրագրի» շրջանակում միջազգային մրցույթով ընտրված միջազգային խորհրդատուի հետ կնքված պայմանագրի շրջանակում։ Պայմանագիրը կնքել են դեռեւս 2011 թվին։ Բոլոր հաշվարկներն ավարտելուց հետո արդյունքները կներկայացնեն քանղաքապետին, որից հետո, եթե սակագնային փոփոխություն լինի , կկազմվի քաղաքապետի որոշման նախագիծ, որը կդրվի հանրային քննապկման, որը տևելու է մոտ 3 շաբաթ։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս