Էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացումը միայն սկիզբն է. «Հայկական ժամանակ»

«Էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է տվել, ինչը բնական է»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Էլէներգիան թանկանալու է մոտ 10 տոկոսով, ինչը ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ սակագնի բարձրացման շնորհիվ փորձ է արվելու փակել նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։ Ապագայում մեր էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել։

Հավանաբար հաջորդ տարվանից ատոմակայանը կկանգնեցվի երկարաժամկետ նորոգման։ Եթե ատոմակայանի կանգնեցումից հետո սակագինը չբարձրանա, ապա դա նոր ֆինանսական ճեղքվածք է առաջացնելու»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս