Աղաղակող բացահայտումների պատճառով մութ ամպեր են կուտակվում փոխոստիկանապետի գլխին. «Ժամանակ»

«Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Պատճառը Անձնագրային եւ վիզաների վարչությունում բացահայտված աղաղակող խախտումներն են, որի պատճառով նշված վարչության պետի՝ Նորայր Մուրադխանյանի երկու տեղակալները՝ Արսեն Համբարձումյանն ու Մուշեղ Խաչատրյանը, ազատվել են աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ։

«Ժամանակի» տեղեկություններով՝ այդ խախտումները հայտնաբերվել են վերջին օրերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Անձնագրային եւ վիզաների վարչությունում իրականացված ստուգումների արդյունքում»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30