«Անօրինականություններ են կատարվում». համալիրի սեփականատերը ՄՀՀ-ի աճուրդի մասին. «Ժողովուրդ»
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ.
«Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:
Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով»:
Թե ինչու, դժվար չէ ենթադրել»,- թերթին ասել է Հարություն Մուրադյանը: «Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր եղբայրը՝ Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ դեսպանների արտակարգ հանդիպմանը, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Մուրադն ինքը համարձակություն կունենա և հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել»», – գրում է «Ժողովուրդ»-ը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։