Հովիկ Աբրահամյանը պաշտոն է տվել «ատկատների» մի քանի գործերով անցնող նախկին ԾԻԳ-ի տնօրեենին. «Ժողովուրդ»

«Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակել Սարգիս Բաղինյանին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Վերջինս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ եղել է Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը, սակայն նախկին վարչապետը նրան ազատել էր այդ պաշտոնից, քանի որ ԾԻԳ-ում «ատկատներ»-ի մի քանի գործերով լուրջ փաստեր էին բացահայտվել:

Դրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, Բաղինյանը հեռացել էր Հայաստանից ու Երևան վերադարձել միայն Տ.Սարգսյանի հրաժարականից հետո:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հայինկասացիա»-ի մի քանի աշխատակցի դեմ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակման համար հարուցված քրեական գործով սկզբում որպես մեղադրյալ ներգրավված է եղել նաև Բաղինյանի կինը՝ Լիլիկ Հակոբյանը: Սակայն Բաղինյանի շնորհիվ, նրա կնոջը հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Հիմա առավելևս կհաջողվի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս