«Ազատամարտի նվիրյալներ միավորում»-ը նորից ակտիվանում է. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների, «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին ակտիվացել է: «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն ամեն ինչ անում է, որպեսզի կառույցը սկսի «աշխատել»:

Մեր տեղեկություններով՝ կազմակերպության միավորման գործընթացին մասնակցում են նաև ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեռևս ծրագրեր մշակելու փուլում են գտնվում: «Նման կառույց ստեղծվում է, բայց ոչ Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հրամանատարներն են հավաքվել այնտեղ:

Բայց այժմ պայմանավորվածություն կա, որ որևէ մեկը չբարձրաձայնի այդ մասին՝ մինչև կառույցը վերջնական տեսքի կբերենք»,-հայտարարեց մեր զրուցակիցը»,- գրում է թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս