«Հայաստանը դարձել է ոչ մեկին պետք չեկող պետություն». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթերցեց Ալիևի նամակն առ այն, որ Հայաստանն այդ միության անդամ կարող է դառնալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Սկզբում հայտարարվում էր, թե Հայաստանն այդ միության հիմնադիր անդամ պետք է լինի, իսկ հիմա կարելի՞ է ասել, որ հարցականի տակ է ՀՀ-ի անդամագրումն առհասարակ:

– Հայաստանը միջազգային ասպարեզում ամբողջովին դիրքը կորցրած մի պետության է՝ դիրքը կորցրած ղեկավարով, որ չունի ո՛չ ապարատ, ո՛չ ինստիտուտներ։

Դրած պայքարում է ինչ-որ բանի համար, որ իրական չէ. հիմարություն է առնվազն այդ միությանն անդամագրվելն այսքան բանից հետո:

Լուկաշենկոն տարիներ շարունակ պայքարեց ու այնպես արեց, որ, չունենալով հարստություններ, առավելություններ, գոնե կարողացավ իր պահանջները դնել, իսկ Հայաստանը ոչ մի ստրատեգիական մոտեցում չի ցուցաբերում, դիվանագիտական քայլեր չի անում, լուռ նստած՝ Ալիևի նամակն է լսում:

Եվրոպայում կարգավիճակն այլ էր.այնտեղ ավելի դիվանագիտորեն են մոտենում խնդիրներին, այնտեղ հայտարարություններ կարողանում էր անել Սերժ Սարգսյանը՝ նույնիսկ Թուրքիայի, Ադրբեջանի մասով, իսկ այստեղ եթե Նազարբաևին պատասխաներ, պատերացնու՞մ եք՝ ինչ կլիներ։

Մինչ այսօր Հայաստանը չի էլ ճանաչել Արցախի ինքնորոշումը, սարսափելի և ոչ նախանձելի վիճակում է հայտնել Հայաստանը: Այսպիսի նամակներ, այպիսի մոտեցումներ շատ են լինելու, սա դեռ սկիզբն է։ Հայաստանն իր դիրքն ամբողոջովին կորցրել է:

-Ի՞նչ որոշման հնարավորություն ունի Հայաստանն այն ժամանակահատվածում, որ Նազարբաևը տվեց՝ մինչև հուլիսի 1-ը:

-Միակ բանը, որ հնարավոր է անել՝ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի ուժեր, որոնց կարծիքը դրսում կարելի է հաշվի առնել: Ներքին քաղաքական հարցերը մինչև չլուծվեն, չլինեն այնպիսի ուժեր, որոնց հետ հաշվի կնստեն այդ բոլոր երկրները՝ ոչ մի պայմանագիր չպետք է ստորագրվի, դա իմ կարծիքն է: Հիմա փակուղու առաջ ենք կանգնածայդ մարդիկ իրենց ժողովրդի ու երկրի թշնամին են:

Պետք չէ նույնիսկ ասել՝ այդ մարդիկ պրոռուսակա՞ն են, թե՞ պրոեվրոպական, երկրի փրկության հարցն է դրված: Իսկ երկրի պարագլուխները, անձնականը պահելով, վտանգի տակ են դնում երկիրդ, վտանգի տակ են դնոմ երկրիդ անվտանգությունը, ամբողջ համակարգը: Դառնում ես ոչ մեկին պետք չեկող պետություն:

Այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում՝ Հայաստանին ձեռք առնել է՝ որպես պետության, որպես երկրի նախագահի։ Բայց երկրի նախագահի հետևում կանգնած է ժողովուրդ, որ ունի հզոր պատմություն, որն ունի պայքարի ու հաղթանակների այնպիսի ուժ, որ այդ երկրները չեն էլ ունեցել: Իսկ հիմա թույլ ենք տալիս, որ իրենք մեզ ծիծաղով վերաբերվեն:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս