ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հուլիսի մեկը. «ՀԺ»
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հուլիսի մեկը, որից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կորոշեն, թե երբ և որտեղ այն կստորագրվի»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն բաժնի պետ Վիկտոր Սպասկին: «Բոլոր աշխատանքները ընթանում են լիարժեք համաձայնեցվածության մթնոլորտում»,- ասել է պաշտոնյան»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։



