Նոր մանրամասներ «Վերնիսաժի» դեպքից. Յուվեցի Կարոն փող է առաջարկել վիրավորներին. «Հրապարակ»

«Երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի միջադեպից»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետևից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է: Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել:

Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետևից: Տեղեկացանք նաև, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց և փող առաջարկել երկու վիրավորներին: Ու թեև նրանք Վերնիսաժում կանգնելով են օրվա հացը վաստակում, բայց հրաժարվել են փողից և բողոքելու մտադրություն էլ չեն հայտնել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս