Ծախսերի կրճատումը դժգոհություն է առաջացրել Հովիկ Աբրահամյանի մերձավորների շրջանում. «Հրապարակ»

«Կառավարությունում շարունակում են կառուցվածքային օպտիմիզացիայի համար ֆինանսական ռեսուրսներ փնտրել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը փորձում է ոչ միայն օպտիմիզացնել ֆունկցիոնալ ընդհանրություն ունեցող նախարարությունները՝ միացնելով միմյանց, ասենք՝ երիտասարդության հարցերը ներառել մշակույթի նախարարության մեջ, այնպես էլ կրճատել է «ծախսերը»՝ «կիրառելով» շքեղության հարկ:

Ասենք՝ հինգաստղանի հյուրանոցները «փոխարինվել» են 4-ի, 3-ի և այլն, ինչը դժգոհություն է առաջացրել նախարարների, հատկապես Հովիկ Աբրահամյանին «մոտ» կանգնածների մոտ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս