Մշակույթի նախարարը տարածք է գնել «Մանկական աշխարհը»-ում. «Հրապարակ»
«Երևանցիների սիրելի «Ցումը»՝ Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «Մանկական աշխարհը», որը պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, կրկին սկսել են նորոգել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, և այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» և «Երևան մոլ» առևտրի կենտրոնների հետ:
Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ:
Մենք տեղեկացանք, որ այստեղ մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ ամենայնի, այն մշակութային ցուցասրահ կլինի՝ բիզնես ուղղվածությամբ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։



