Հայ-նախիջևանյան սահմանի միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն. «Ժողովուրդ»

«Զինադադարի կնքումից ի վեր, երեկ, թերևս, առաջին անգամ հայ-նախիջևանյան սահմանի մարտական հենակետերում զգալի կորուստներ տվեց հայոց բանակը: Armlur.am-ի տեղեկացմամբ՝ Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից երեկ զոհվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը:

Եվս մեկ զինծառայող էլ ծանր վնասվածքներ է ստացել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Այս իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ Հայաստանի և Նախիջևանի սահմանը համարվել է հակառակորդի հետ շփման գծի՝ համեմատաբար անվտանգ և հանգիստ հատվածը: Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:

Այս միջադեպի արմատները և ըստ այդմ արդեն հեռուն գնացող ծրագրերը, կարելի է ասել, սկսվում են 2013թ. դեկտեմբերի 20-ի՝ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանից, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30