7-8 ուղղագրական սխալ՝ աշխատակազմի ղեկավարի ստորագրած փաստաթղթում. «Առավոտ»
«Առավոտի» տրամադրության տակ է հայտնվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի վարած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի առնչությամբ և նրա ստորագրությամբ վավերացված 4 էջից կազմված արձանագրությունը:
«Պետական մարմնի կազմած փաստաթղթում, որտեղ աշխատակազմի ղեկավար Կիրակոսյանը նախարարության աշխատակազմին հորդորում է «պահպանել աշխատանքային կարգապահություն, գործընկերներին դիմել պատշաճ կերպով, ունենալ պետական մարմնի աշխատակցին հատուկ համապատասխան տեսք և աշխատանքային օրերին լինել կոստյումով, փողկապով, սափրված», 7-8 ուղղագրական սխալ կա:
Փողկապ բառը արձանագրության մեջ գրված է «խ» տառով»,- գրում է «Առավոտ» թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։