87 միլիոն 169 հազար դրամ՝ Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Երևանի քաղաքապետարանի կողմից բաց ընթացակարգով կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ին 87 միլիոն 169 հազար դրամ կհատկացվի՝ Երևանի կենդանաբանական այգու մուտքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարելու համար։

Ըստ պայմանագրի՝ «Բիդեք» ընկերությունը պարտավորվել է 100 օրացուցային օրվա ընթացքում աշխատանքներն ավարտել։ Եթե հաշվի առ նենք, որ քաղաքապետարանը մի քանի տասնյակ միլիոն դրամ է դուրս գրում մեկ խաղահրապարակ կառուցելու համար, ապա այս դեպքում միգուցե կարելի է ասել՝ համեստություն են դրսևորել։ Ի վերջո, կարող էին, չէ՞ 200 կամ 400 միլիոն դրամ դուրս գրել, բայց չեն արել»։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս