Սերժ Սարգսյանի խոսքերին հետևեց հակառակորդի խոշոր դիվերսիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հանրությունը երեկ սահմանից հերթական գույժը ստացավ՝ ադրբեջանական հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի զինյալները հարձակում էին գործել ԼՂՀ պաշտպանական դիրքերի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ:

Բռնկված մարտի ընթացքում զոհվել են Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ. ծնված), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ. ծնված) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ. ծնված): Եւս չորս զինծառայողներ վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Իհարկե, պաշտոնական հաղորդագրությունում նշված է նաեւ, որ շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատն ամբողջությամբ ոչնչացվել է, այդ թվում նրանց մի մասին` իրենց իսկ դիրքերի մատույցներում` փախչելիս, բայց միեւնույն է, հակառակորդի` մի քանի անգամ ավել կորուստների մասին լուրը մեր զինվորների կյանքը ետ չի բերի:

Հ.Գ. Ընդամենը մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը արտասահմանցի լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր.

«Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Այս խոսքերին հետեւեց խոշոր դիվերսիան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս