Այս աշխարհում ոչինչ անպատիժ չի մնում. Ռազմիկ Պետրոսյանը՝ Լևոն Երանոսյանի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարի դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից «ծեծել տալու» հայտնի պատմությանը:
Երեկ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք նա դեպքերից հետո հանդիպել է Լևոն Երանոսյանին, ում հետ տարիներ շարունակ ընկերներ են եղել:
«Մեր մեջ այժմ որևէ փոխհարաբերություն չկա, դեպքից հետո չենք հանդիպել: Կգա ժամանակը, կհստակեցնենք ամեն խնդիր, որի մասին դուք անպայման տեղյակ կլինեք, եթե հանդիպեինք իր հետ, բոլորը դրա մասին տեղյակ կլինեին»,- վստահեցրեց Ռ. Պետրոսյանը:
Մեր այն հարցին, թե վիրավորվա՞ծ եք Երանոսյանից, նա պատասխանեց.
«Եթե ասեմ ոգևորված եմ կամ շատ լավ եմ զգում, եթե ինձ օտար մարդը, թշնամին կամ հակառակորդը ցավ տար, ապա դա տանելի կլիներ: Չգիտեմ՝ նման դեպքում յուրայիններն ի՞նչ են անում: Իհարկե, այս աշխարհում ոչինչ անպատիժ չի մնում»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: