«Տաշիր գրուպ» ընկերությունը գնել է միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր ունեցող ՀԷՑ-ը. «ՀԺ»
Թերթը գրում է. «Հայկական ժամանակի» տեղեկություններով, ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում:
Մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե չի հաստատում մեր տեղեկությունները: Հարցին՝ կարո՞ղ է դուք պարզապես տեղյակ չեք, Սարջանյանը պատասխանել է.
«Ես ինֆորմացիա չունեմ»: «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հսկայական պարտքեր ունի, նրա միայն վարկային պարտավորությունները 220 միլիոն դոլար են կազմում, իսկ մյուս ձեռնարկություններին ունեցած պարտքերը 16 միլիարդ դրամ»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։