«Ազգային ժողովրդավարական միության» (ԱԺՄ)՝ Աբովյան փողոցում տեղակայված գրասենյակը, վեր է ածվել ռեստորանի. «ՀԺ»
Օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ)՝ Աբովյան փողոցում տեղակայված գրասենյակը, որտեղ այս կուսակցությանը տեղակայված էր ստեղծման օրից, վեր է ածվել ռեստորանի։
Ավելի ճիշտ՝ գրասենյակի շենքի աոաջին հարկում գործող «Աբովյան 12» ռեստորանը մտել է նաեւ երկրորդ հարկ՝ նախկին ԱԺՄ գրասենյակ։ Սեր թղթակցի այցելության պահին նախկին կուսակցական գրասենյակ-ոեստորանում այցելուներ չեն եղել, իսկ սրահում հնչել է Ձախ Հարութի «Տարիներս անցան» երգը։ ԱԺՄ ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն 1 տարի է, ինչ իրենք տեղափոխվել են նոր գրասենյակ.
«Այո՛, այո՛, մենք տեղափոխվել ենք։ Մեր նոր գրասենյակը գտնվում է Իսահակյան փողոցի 28 շենքում, էնտեղ երկու սենյակ ենք վարձակալել, այդտեղ է մեր նոր գրասենյակը»,-ասաց Վազգեն Սանուկյանը։ Սեր հարցին, թե ինչո՞ւ են հեռացել Աբովյան փողոցից, նախկին վարչապետը արձագանքեց.
«Հեռացանք, որովհետեւ այդ շենքը մեզ չէր պատկանում, ուրիշինն էր, այնտեղ մի քանի տարի մնացինք ու հիմա արդեն նոր տեղ ենք գտել, տեղափոխվել ենք, որեւէ խնդիր չկա»։
Նկատենք, որ ԱԺՄ-ի հին Աբովյան փողոցում գտնվող գրասենյակը Երրորդ հանրապետության քաղաքական կյանքի առանցքային սիմվոլներից Էր։ 1994-98 թվականներին այստեղ էր տեղակայված Հայաստանի առանցքային ընդդիմադիր քաղաքական ուժը ԱԺՄ-ն, Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ։ Այդ լեգենդար, երբեմնի ընդդիմադիր ԱԺՄ-ի առանցքային դեմքերը ցաքուցրիվ են եղել իշխանության օղակներում։
Շավարշ Քոչարյանը ԱԳ փոխնախարար է, Սեյրան Ավագյանը Վերահսկիչ պալատի անդամ, Ֆիլարետ Բերիկյանը՝ սոցապ փոխնախարար, Դավիթ Վարդանյանը 1998թ. իշխանափոխությունից հետո տարբեր պաշտոններ ստացավ, ընդհուպ՝ պետքգուքի կառավարման նախարար, իսկ հիմա գործազուրկ Է։ Պատգամավոր Արշակ Աադոյանը՝ համարյա գործազուրկ է։ Դե, իսկ Վազգեն Սանուկյանը յոլա է գնում Հանրային խորհրդում։
Կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։