Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի հարաբերությունները լարված են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի նախագահական նկրտումներն ամենից ծանր են տանում նրա շրջապատում:

Որոշ բարձրաստիճան զինվորականներ տարբեր մարդկանց միջոցով Սերժ Սարգսյանին մեսիջներ են հասցնում, որ չանի դա:

Մեր տեղեկություններով, մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է, ով ամիսներ առաջ հանդիպել է գեներալ Մանվելին և հորդորել Սերժ Սարգսյանի վրա ազդել, որ այդ բանը տեղի չունենա: Խաչատուրովի և Օհանյանի հարաբերությունները լարված են վաղուց, պարբերաբար խոսվում էր Խաչատուրովի պաշտոնանկության մասին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Սերժ Սարգսյանը Խաչատուրովին պահում է որպես մեղմ իմիջով Օհանյանին հակակշիռ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս