Պայքարողներին առաջարկել են ՌԴ մեկնել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ֆիոլետովո գյուղի բնակիչները լարված օրեր են ապրում։ Երեւանից եկած պաշտոնյաներին նրանք մեկ հարց են տալիս. ե՞րբ են իշխանությունները հրաժարվելու գյուղից 500 մետր հեռավորության վրա գտնվող ոսկու հանքավայրի շահագործման ծրագրից, որին բնակիչները դեմ են եւ որի դեմ բազմիցս բողոքել են։

Հիշեցնենք, որ այն շահագործելու է «Գրեյդ ռեդմետ» ընկերությունը, որը մամուլը կապում է բնապահպանության նախարար, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անվան հետ։

Երկու օր Ֆիոլետովոյի բնակիչներին ներկայացվել էր, որ մարդիկ են գալու ՌԴ ղեսպանատնից, որոնք օգնելու են իրենց պայքարել հանքավայրի ստեղծման ծրագրի դեմ։ Իրականում, սակայն, գյուղ է այցելել ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը՝ Սեմյոնով ազգանունով, եւ բացատրել բնակիչներին, թե ինչպես կարելի է փաստաթղթեր ձեւակերպել ՌԴ տեղափոխվելու համար։

Բնակիչները եզրակացրել են, որ իրենցից ազատվելու ձև են գտել։ «Հանքավայրի մասին զրույցը շատ թեթեւ եղավ։ Մարդիկ էլ տեսան, որ ո՛չ մի պիտանի բան չեն ասում իրենց թողեցին գնացին։ Մի քանի րոպեից դահլիճում դատարկություն էր»,– մեզ պատմեց Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապրաակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս