Կհրապարակվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը. «ՉԻ»

Թերթը գրում է. «ԱԺ առաջիկա նիստում կհրապարակվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը: Մինչ այդ, ինչպես հայտնի դարձավ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները խմբակցության նոր ղեկավարի ու քարտուղարի հարցում եկել են համաձայնության:
Խմբակցության ղեկավար կդառնա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: «ՉԻ» թղթակցի հարցին ի պատասխան Էնֆիաջյանը երեկ ասել է, թե այդ հարցը խմբակցության որոշելիքն է, և եթե իրեն առաջադրեն քարտուղար, ինքը ենթարկվելու է խմբակցության որոշմանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031