ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է:
Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ հիմքերի ինքը չի կարող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնանկության հարց բարձրացնել, և որ ավելի լավ կլինի, եթե ԿԲ-ի գործունեությունը հեղինակավոր միջազգային կազմակերպություններ գնահատեն ու Բագրատյանի տեսակետը հիմնավորող եզրակացություններ տան:
Երեկ նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Ինչպես սպիտակեցնել թևատակերը» վերտառությամբ մի նյութ և դրան կից արել հետևյալ գրառումը
ՀՀ կառավարությանը անցան ամսվա վերջին 344 միլիոն 259 հազար դրամ կամ 717 հազար դոլար է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որը, իր հերթին, այդ գումար պետք է վճարի «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ «հատուկ ծառայողների» վերապատրաստման եւ հատուկ ուսուցման համար։
Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի և մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել։
Մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ հարցում են արել Հայաստանի հատուկ ծառայություններին, թե արդյո՞ք ս/թ աապրիլի 24-ին Երևանում ապահովված է ինելու անվտանգությունը։
«Թեև երեկ տեղեկացրել էինք, որ ըստ տարածված լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ մուտքի վիզա է ստացել, սակայն «Ժամանակը» և՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից երեկ պարզեց, որ Արմեն Ղազարյան անունով անձից ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել:
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռևս 2013 և 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել:
Այդ վրեժխնդրության հաջորդ դրսևորումը եղավ Աշոտի սպանությունից կարճ ժամանակ անց: 2007-ի մայիսի 9-ին վերջինիս «մարդիկ» 3-րդ մաս կոչվող թաղամասում խփեցին Գագիկի որդիներից մեկին՝ Ստեփան Վարդանյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձեւավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները:
«Հավանաբար, որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միհուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել»:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:
Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղի ունեցած քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը փոթորկել է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական դաշտը:
Իշխանություն-ընդդիմություն հաշտեցումից հետո կառավարամերձ շրջանակներում խոսվում է, որ ապրիլից հետո փոփոխություններ են սպասվում գործադիր մարմնում: Խոսքը գերատեսչական միավորումների, հատկապես ներքին գործերի նախարարության ստեղծման մասին է:
«Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Վարդան Վարդանյանը մարզային այցելություններ են սկսում՝ «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից և ովքեր են մնացել»:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ օրերս սպանված՝ քրեական աշխարհում հայտնի Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
«Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ»:
Միջազգային և հատկապես ռուսական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատև բացակայության» հարցը:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռևս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն, ի վերջո, ավարտվել են:
«Դատապարտյալների բոլոր դիմումները ուղարկվել են հասցեատերերին, իսկ այն, ինչ դուք գրել էիք, թե քրեակատարողական հիմնարկի պետը իրեն հայհոյել է, իրականությանր չի համապատասխանում, բայց այնուամենայնիվ, վարչության պետի՝ Օսիկյանի հրահանգով աշխատակիցներ են ուղարկվել այդ դատապարտյալի մոտ՝ նրա հետ զրուցելու համար»:
ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ։
Այս տարի հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու մասին ՀԱՕԿ որոշումը, որը անշուշտ՝ համաձայնեցված է ՀՀ իշխաթյունների հետ, ոչ միանշանակ արձագանք է մարզական եւ հանրության շրջանակներում։
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնի համար քննարկվում են երեք թեկնածուների անուններ՝ Միքայել Մելքումյան, Վահան Բաբայան, Վահե Էնֆիաջյան։
Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ մոտ տևփ ունեցած սպանունության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել՝ պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում:
«Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս…»,:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում:
Համայնքները, ըստ մեծության, 50-80 հազարական դրամ են հավաքել, դպրոցների տնօրեններից ավելի «համեստ» նվեր են պահանջել՝ 10 հազարական դրամ: Ընդ որում՝ գործը գլուխ են բերել մի քանի համայնքապետեր, ըստ շրջանների:
ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեկտեմբերին արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, բայց հաջորդ օրն իսկ «վերադարձել» է արձակուրդից:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ երկրորդ նախագահը պնդում է, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյանը երեկ արձագանքել է մեր թերթի մարտի 5-ի համարում հրապարակված «Ծառուկյանի հանքերը կմածվե՞ն» վերնագրով հոդվածին, որում անդրադարձել էինք ընկերության և Արարատի մարզի Ավշար համայնքի միջև աոկա անհամաձայնությանն ու լարվածությանը։