Թանկարժեք նվեր՝ «արծիվ Խաչիկին». «ՉԻ»

Թերթը գրում է. «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկությաններով՝ Սերժ Սարգսյանը թանկարժեք ավտոմեքենա է նվիրել «Սյունյաց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին։

Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ Խաչիկ Ասրյանից, սակայն նրա բջջային հեռախոսին ուղղված մեր զանգերր մի քանի օր մնացին անպատասխան։ Փոխնախարարի ընդունարանից մեզ անընդհատ հորդորում էին զանգահարել ավելի ուշ՝ ամեն անգամ պատճառաբանելով, թե Ասրյանը դուրս է եկել նախարարությունից։

Մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել Խաչիկ Ասրյանի հետ և հասկանալ, թե ի՞նչ առիթով է նա ստացել 888ՏՏ11 պետհամարանիշի նոր թանկարժեք ավտոմեքենան, որով, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս նա հաճախում է աշխատանքի։

Բացառված չէ, որ դա լինի Խաչիկ Ասրյանին ծննդյան հոբելյանի կապակցությամբ Սերժ Սարգսյանի կոդմից տրված նվերր, քանի որ վերջինս այս տարվա փետրվարի 13-ին է տոնել իր 45-ամյա հոբելյանր։ Մյուս հավանական տարբերակով՝ նա սպասվածից էլ լավ է կատարել ՀՀԿ խորհրդի անդամի իր պաբրականաթյուններր և արժանացել թանկարժեք նվերի։

Կարդացեք «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031