Ահագին համեստ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների մասին 2014 թվականի տարեկան հայտարարագիրը, ըստ այդմ, նրա տարեկան եկամուտը կազմել է 9 միլիոն 513 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է։ Իշխան Զա քարյանի դրամական միջոցները դրամով նվազել են, իսկ արտարժույթով՝ աճել։ Այսպես՝ 2013-ին նա ունե ցել 22 միլիոն 750 հազար դրամ, իսկ 2014-ի տարեվերջին այդ գումարը նվազել եւ կազմել է 18 միլիոն։ Փոխարենը մինչեւ անցած տարի պաշտոնապես դոլարային հաշիվ չի ունեցել, իսկ 2014-ի վերջին արդեն 14 հազար դոլար է ունեցել, ինչպես նաեւ՝3 հազար 500 եվրո։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031