Ազատամարտիները գնացին իրենց տներով. «Ժողովուրդ»

Ինչպես արդեն «Ժողովուրդը» տեղեկացրել է՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ը նիստ է անցկացրել։ Դրանից հետո ազատամարտիկները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները հասցրին մի հանգրվանի, որում քաղաքական կուսակցությունները դադար առնելու և տեղի ունեցածը գնահատելու անհրաժեշտություն ունեն։ Ոչ իշխանական դաշտում այս օրերին ընթացող վերադասավորումները նոր իրավիճակում գործելու նախապատրաստություն են ենթադրում»։

Հայտարարության համաձայն՝ «Ազատամարտիկների դաշինքը» վերահաստատում է, որ իր գերագույն նպատակն է ունենալ հզոր, արտաքին մարտահրավերներին դիմակայելու պատրաստ և ժողովրդավարական Հայաստան։ «Ազատամարտիկների դաշինքը, հավատարիմ լինելով իր որդեգրած նպատակներին, միաժամանակ հայտարարում է, որ մինչև Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումների ավարտը զբաղված է լինելու ներքին կազմակերպչական աշխատանքներով»,-նշված է հայտարարությունում։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս