ՀՅԴ-ի ունեցվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՅԴ-ն հրապարակել է 2014 թվականի հաշվետվությունը, ըստ որի՝ անցած տարի կուսակցության դրամական միջոցները գոյացել են երկու աղբյուրից՝ 35 մլն 900 հազարը եղել են անդամավճարները, որոնք գոյացել են 3820 կուսակցականների կատարած մուծումներից, իսկ 4 մլն 370 հազար 400 դրամ էլ կուսակցությունը ստացել է պետբյուջեից։ Իսկ կուսակցության ծախսերի պատկերն այսպիսինն է եղել՝ աշխատավարձերի վճարում 12 մլն 880 հազար 400 դրամ, վարձավճար՝3 մլն 965 հազար 500 դրամ, կոմունալ վճարներ՝8 մլն 738 հազար դրամ, կապի համար՝ 5 մլն 646 հազար 200 դրամ եւ այսպես շարունակ։ Նշենք, որ դաշնակցությունը հայտարարագրել է թվով 35 տարածք, որոնց ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմում է 792 մլն 134 հազար 500 դրամ»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։