Իշխանությունը գործեց իր ոճով՝ բաժանեց ցուցարարներին և տիրեց իրավիճակին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի թանկացման դեմ ընթացող նստացույցի շուրջ վերջին երեք օրերին իրադարձությունները բավականին բուռն զարգացան: Նախ՝ շաբաթ օրր նախագահական նստավայրը տարածեց Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ տնտեսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: Ըստ այդմ, պարզվեց, որ իշխանությունները ժամանակավոր լուծում են գտել.

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունում միջազգային աուդիտ անցկացվի` պարզելու՝ արդյոք արդարացվա՞ծ է էլէներգիայի սակագնի թանկացումը: Մինչեւ աուդիտի ավարտը էլէներգիայի սակագինը չի բարձրանա, իսկ 6,93 դրամ տարբերությունն այդ ընթացքում կփոխհատուցի Հայաստանի Կառավարությունը: Սերժ Սարգսյանի ելույթի հաջորդ օրը` կիրակի, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք փաստացի հանդես էին գալիս, որպես նստացույցի կազմակերպիչ եւ համակարգող, հայտարարեցին բողոքի ցույցը Ազատության հրապարակ տեղափոխելու մասին: Սակայն նրանց հետեւից նստացույցի մի քանի հարյուր մասնակից գնաց, դրա համար էլ երեկ որոշվեց դադարեցնել փողոցային պայքարը: Նստացույցը մասնատվեց, բայց հիմնական մասը շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում` արդեն առանց համակարգողների»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930