Մարտուն Գրիգորյա՞նն է ակտիվիստներին դրդում իրավիճակը սրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարեւոր դերակատարում ունի ԱԺ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը: Ըստ գյումրեցիների, հենց նա է ակտիվիստներին՝ Կարեն Պետրոսյանին, Արմեն Ներսիսյանին եւ մի քանի այլ դասախոսների դրդում իրավիճակը սրել: Ըստ ծրագրի, վերջում՝ ամենավճռական պահին, կհայտնվի ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, եւ կհանդարտեցնի ժողովրդին՝ իշխանությունների մոտ բարձրացնելով իր արժեքը: Պերմյակովյան իրադարձությունների ժամանակ նա հենց այդպես վարվեց: Հիմա երկրորդ փորձի ժամանակն է եկել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս