«Հովիկ Աբրահամյանը, պարզվում է, մինչ օրս չի ձերբազատվել իր նախորդի հետ ունեցած երբեմնի մրցակցության բարդույթից, կառավարության կաբինետի ղեկավարը լինելով հանդերձ, նա շարունակում է խեթ աչքով նայել տիգրանսարգսյանական կադրերին»:
«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանն օրերս Հյուսիսային պողոտայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ակտիվորեն բացատրում էր այնտեղ կատարվող շինարարական գործողությունների ընթացքը»:
Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը:
««Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը դեռևս օգոստոսի 14-ին Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել»:
Սեքսն անցկացնում է գլխացավը: Սեռական հարաբերության ժամանակ էնդորֆին անունով հորմոնների առաջացման արդյունքում մարդիկ հաճույք են զգում. բացի դա՝ դրանք ցավազրկող ազդեցություն են ունենում: Տեղեկատվությունը հատկապես օգտակար է այն անձանց համար, ում սեռական գործընկերները հրաժարվում են սեռական հարաբերություն ունենալ՝ նշելով, որ գլխացավ ունեն:
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում»:
«Ինչպես ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, կառավարության ղեկավարի աթոռին էլ Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում մամուլի խոսնակի թեկնածուի հարցում»:
Մոտավորապես նույնը կարող եմ ասել իմ մասին՝ չհավակնելով, իհարկե, գրողի դափնիներին: Իրականությունն ընկել է իմ երեւակայությունից առաջ, եւ այդ դեպքում ցանկացած «կանխատեսում» ուղղակի խամրում է իրական դրսեւորումների առաջ:
Միայն հանուն ինչ-որ բանի պայքարողների շնչառությունն է երկար, գործը՝ արժեքավոր եւ ստեղծածը՝ մնայուն: Մի ողջ քաղաքական դաշտ, փաստորեն, տարիներ շարունակ կանգուն էր Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ տարվող պայքարի հաշվին:
Այն, ինչ կատարվում է այսօր Իրաքի հյուսիսում, իհարկե, պետությունների աշխարհաքաղաքական խաղի մի մասն է: Բայց հազարավոր սպանված խաղաղ եզդիների ու ասորիների, քրիստոնյաների կամ շիա մահմեդականների հարազատների համար, տեղահանված եւ սարերում սովից կոտորվող մարդկանց համար այդ խաղերը դարձել են քիչ է ասել ողբերգություն՝ իսկական դժոխք:
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ իր հաշվարկներով` արևմտյան պատժամիջոցներից ՌԴ ֆինանսական կորուստը երեք տարվա ընթացքում կկազմի 200 մլրդ դոլար:
Առաջին քայլն արեց Արեւմուտքը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դրա արդյունավետությունը շատ ցածր կլինի. եթե հեռահար նպատակը Պուտինի ռեժիմը տապալելն է կամ Ռուսաստանը քանդելը, ապա դա չի ստացվի:
«ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիսը վերածեց շոու ներկայացման»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաև հատ-հատ այցելել նախարարություններ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ:
«Օգոստոսի 3-ին Լոռու մարզի Անտառաշեն գյուղում տեղի ունեցած ընտրությունների համար առաջադրված թեկնածուներից երկուսն էլ ՀՀԿ-ականներ են եղել, նույն պատկերն է նաև Շիրակի մարզի Ալվար համայնքում, որտեղ ընտրությունները կլինեն օգոստոսի 17-ին, և կպայքարեն 3 ՀՀԿ-ական: ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև հոկտեմբերին, բայց ընդդիմությանը դա այնքան էլ չի հուզում»:
«Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ:
«Չնայած Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բավականին «խաղաղասեր» հայտարարություններին՝ պարզ է, որ այս կամ այն ինտենսիվությամբ հարեւանների սադրանքները Հայաստանի եւ Արցախի սահմաններին շարունակվելու են»:
Ընդդիմությունը կոնսոլիդացիայի գնա, իսկ իշխանությունը դրա քողի տակ գնա մարզերում սահմանադրական փոփոխությունների զավեշտալի գործընթացի մասի՞ն խոսի: Եթե կդադարեցնի, նոր կմտածենք կոնսոլիդացիայի մասին:
«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործել է 16 հազար 27 առևտրի օբյեկտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 16 հազար 197»:
Հանդիպման բովանդակության մասին չկա գրեթե ոչինչ, մասնակիցների արարողակարգային ելույթներից և հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, որն էլ, ըստ էության, առանձնապես հարուստ չէ տեղեկատվությամբ, և միակ հստակ ու կոնկրետ հանգամանքը այն է, որ պայմանավորվածություն կա մշակել միջադեպերի հետաքննության մեխանիզմ:
«Վերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը»:
«Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը երեկ մեզ հայտնեց, որ վերջին երեք օրերին սահմանը հանգիստ է, և քչացել են կրակոցները»:
Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի պատճառով պատգամավորները ցանկանում են ջոկատներով այնտեղ մեկնել, ընդ որում` ամեն մեկն առանձին-առանձին:
«Եթե այդ մարդիկ շատ են ցանկանում, թող մեկնեն գյուղեր, պարեկություն սահմանեն գյուղացիների կողքին, ոգին բարձրացնեն, նրանց կողքին լինեն, բայց առաջնագծում մենք նման խնդիր չունենք եւ մեր անձնակազմով կատարում ենք մեր առջեւ դրված խնդիրներն ու պարտականությունները»: Ավելին՝ թեժ գծում կանգնած զորամասի հրամանատարը կարծում է, որ կամովին սահման մեկնողները կարող են նույնիսկ խանգարել այնտեղ կանգնածներին»։
Փաստորեն, Ս.Սարգսյանին թվում է, թե ադրբեջանցի իր գործընկերը Հայաստանի մասին կարծիք է կազմում միայն ու միայն ընդդիմության ելույթներից: Ավելին՝ նրան թվում է, թե ադրբեջանցիները գլխի չեն ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալ, օրինակ, ՀՀ պետական գերատեսչությունների կայքերից, պաշտոնական վիճակագրությունից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:
Կարգավորման ռեսուրս չկա պարզապես, այսինքն` Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության էլ ավելի սրվածության պայմաններում,- իսկ այդ դիմակայությունը վերջին տարվա ընթացքում ակնհայտորեն ավելի է սրվել,- ղարաբաղյան խնդրի որևէ լուծում պատկերացնելը միամտություն կլինի:
Եթե այդքանն իմանալով՝ վերոհիշյալ երկրներն ու կառույցները շարունակում են կոչ անել «բոլոր կողմերին» զսպվածություն ցուցաբերել, ապա դա նշանակում է, որ նրանք «քարթ-բլանշ» են տալիս այն կողմին, որն իսկապես «անզուսպ է»՝ շարունակելու իր ոտնձգությունները: Ադրբեջանն էլ օգտվում է այդ հնարավորությունից:
Բայց երբեմն թշնամի ունենալու պահանջ դրսեւորում են նաեւ ազգերը: Որպես կանոն, դրանք հարեւանների կերպարով են հանդես գալիս: Հարեւան, որի հետ տարածքային վեճ ունես, գաղափարական անհամաձայնություն, մենթալիտետի տարբերություններ, տարբեր հավատք ու կենցաղ:
Բանակի պարագան մի փոքր այլ է, բանակի միջոցով օլիգարխիային հետին պլան մղելը Սերժ Սարգսյանի համար նվազ ռիսկային է կամ, ավելի շուտ, գրեթե զուրկ է ռիսկից:
Այժմ պետք չէ լրագրողական տեխնիկան աշխատեցնել ապացուցելու, որ մենք ինչ-որ բան ենք անում: Եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում: