Ո՞ւմ էր պետք Թեւոսիկի բեմադրությամբ կազմակերպված «մասկի շոուն». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում:
Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել: Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թեւոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարու թին, եւ եւս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաեւ Թեւոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը:
Նկատենք, որ ցանկացած քրեական հե ղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Եւ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին: Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալա նավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում:
Բայց ինչպես երեւում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, եւ Թեւոսիկը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Որտե՞ղ է նա սխալվել, առայժմ դժվար է ասել. գուցե եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար վրեժխնդիր լինելու մասով ինչ-որ հայտարարություննե՞ր է արել կամ ինչ-որ շրջանակների՞ է հայհոյել:
Չի բացառվում: Բայց այն, որ Երեւանի փողոցում ի տես բոլորի կատարված «մասկի շոուն» կազմակերպված էր հենց Թեւոս Սաֆարյանին բերման ենթարկելու գործընթացը ցույց տալու համար, միանշանակ է: Օպերատիվ նկարահանում իրականացնող տեսախցիկը «զախվատի» օպերացիայից հատկապես ֆիքսել է Թեւոս Սաֆարյանի ձեռքերը ոլորելու պահը, եւ վերջ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։