Բիբինն այս օրերին Մոսկվայում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության եւ ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երեւանում չէ, եւ եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում:

Նա հաստատել է Երեւանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը եւ հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, եւ բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս