5-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը ծնողներն օրինական ճանապարհով չէին տեղադրել. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում` վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերելակը տան տերերը տեխնիկայի խանութից չեն գնել, այլ պարզապես վարպետ են կանչել, եւ վերջինս վերելակը պատրաստել է ու տեղադրել բնակարանում: Հետեւաբար տեխնիկական զննության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մինչ այս տեղեկացրել էինք, որ դեպքից հետո մահացած երեխայի հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվուm»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930