ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ֆինանսական փակուղու մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, և մեր աշխատակիցները բողոքել են դատարան, ընկել ենք ցայտնոտի մեջ… Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի:

Երբ հաշիվկերի վրա կալանք դրվեց, շատ պարտատերեր ունեցանք: Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որ մեր հաշիվները կալանքից ազատենք և կարողանանք մեր պարտավորությունները կատարել:»»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930