«Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:
Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան և նշանակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի:
Երեւանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որեւէ համար պատվիրել որովհետեւ բոլոր սենյակները պատվիրված են:
Ես շնորհակալ եմ Քանյեից նաեւ այն պատճառով, որ նա եւս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է եւ ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու եւ գոչելու՝ «այդ ես եմ, դուք գիտե՞ք՝ ես ով եմ»:
Տեւական ժամանակ է ՀԿ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է, թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն ներխուժելու ՀՀ կյանք:
Հ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել:
ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է ապրիլի վերջին տասնօրյակում Հայաստանի արտարժութային շուկայից դոլարի մեծածավալ գնումներ իրականացնել դրամի կտրուկ արժևորում թույլ չտալու նպատակով:
«Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին և չեմ ցանկանում որևէ կարծիք հայտնել։ Առանձնապես որևէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլևնրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ ինքը հարգում է ուրիշների կարծիքը նրա մասին, բայց ունի իր կարծիքը։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:
Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաեւ նկուղներ:
Պարզվում է՝ պետական բյուջեի գումարները «քամուն տալու» հարցում հետ չի մնում նաեւ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն:
Հանրապետականները երեկ՝ ապրիլի 9-ին, քեֆի մեջ էին. նրանք հրավիրված էին «Օջախ» ռեստորան՝ նշելու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ծնունդը:
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժողովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով:
Դեռևս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Գեներալ Սեյրան Սարոյանին հարցրինք. ի տարբերություն Արմեն Աշոտյանի երգի, պատգամավորներին նվիրված իր «Չի կարելի` չէ, չի կարելի» երգը մի քանի օրում շլյագեր դարձավ և չի իջնում էկրաններից` Քիմ Քարդաշյանի հանգույն:
Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:
Ամեն տարի գարնան նախաշեմին կառավարությունը ընդունում է որոշում, որով պետբյուջեից որոշակի գումար է հատկացվում պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորման համար:
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը նույնպես կներգրավվի մայիսին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:
Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաև յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան և այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երևում է, և այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել:
Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթեւի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են:
Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը:
Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնեց, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման, խաղողի այգիների էտի աշխատանքներ:
Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը:
Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության եւ արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել:
Երեկ` ԱԺ-ում նիստի մեկնարկից որոշ ժամանակ հետո, մի քանի ԲՀԿ-ականներ, նիստի դահլիճից դուրս գալով, միասին «ուղեւորվեցին» ԱԺ ԲՀԿ խմբակցության աշխատասենյակ:
«Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների աշխատակիցները երեկ մեզ ահազանգեցին, որ այս ընկերություններում աշխատողներին աշխատանքի ավարտից հետո ստուգելու նպատակով ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով, որպեսզի ստուգեն՝ աշխատողն իր հետ գործարանից որեւէ բան հո չի՞ տանում:
Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, պարզվում է, ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ճանաչում: