ԵՏՄ-ից ստացված օգուտները շատ անորոշ են և չերևացող. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա բյուջեի նախագծում ԵՏՄ-ից ստացած 11 օգուտների մասին մեր պաշտոնյաները կա՛մ ոչինչ չգիտեն, կա՛մ էլ դրանք չկան, որ արտացոլվեին բյուջեում։ Երեկ մեզ հետ զրույցում էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը չկարողացավ հստակ պատասխան տալ այդ հարցին։ «Բյուջեի մասով կառաջարկեմ հարցն ուղղել ֆինանսների նախարարությա նը, որովհետեւ, ի վերջո, ընդհանուր ինչն է ներառված, ինչն է արտացոլված, ինչքանով՝ ճիշտ կլինի, որ արձագանքի ֆինանսների նախարարությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդհանուր պատկերին եւ ԵՏՄ-ից ստացած օգուտներին, ապա պարոն Մելքոնյանն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցությունն ընդհանուր առմամբ կարգավորումների, մաքսային կարգավորումների ու նաեւ առեււորին առնչվող գործընթացների առումով բավական փոփոխություններ բերեց. «Կային փոփոխություններ, որոնք որ Հայաստանի արտահանողների համար ունեին որոշակի դրական ազդեցություն, մասնավորապես՝ այլեւս Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ ապրանք արտահանելու ժամանակ մաքսային ձեւակերպումներ չեն իրականացվում ոչ այստեղից արտահանելիս, ո՛չ դեպի Ռուսաստան ներմուծելիս։
Այսինքն՝ այն վարչա րարությունը, որ պետք է ունենար ծագման սերտիֆիկատ, սահմանին ձեւակերպել արտահանում, Ռուսաստան ներմուծելիս ձեւակերպել ներմուծում, նմանատիպ գործընթացները չեն իրականացվում։ Այդ մասով, բնականաբար, ունի դրական ազդեցություն բիզնեսի համար»։ Պահպանվել են նաեւ մաքսաւոուրքերի զրոյական դրույքաչափերը, իսկ ԱԱՀ-ն յուրաքանչյուր երկիր նորից գանձում է իր համար, պարզապես, եթե նախկինում սահմանի վրա՝ Հայաստան մտնելիս, ձեւակերպվում էր ներմուծում, այդ ժամանակ տեղում գանձվում էր ԱԱՀ-ն, իսկ հիմա, քանի որ սահմանի վրա ձեւակերպումչի իրականացվում, ԱԱՀ-ն գանձվում է մինչեւ հաջորդող ամսի 20-ը։
– Որքանով տեղյակ եմ, նախկինում եւս ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանը նույն պայմաններով էր առեւտուր իրականացնում՝ նույն զրոյական մաքսատուրքերով, նույն ԱԱՀ-ով։ Ստացվում է՝ միայն որոշ տեխնիկական հարցեր են բարելավվել։
– Ես կառաջարկեմ, որ մենք խոսեինք կոնկրետ՝ ըստ ռեժիմի եւ ըստ կարգավորման նորմերի։ Եկեք նորից հերթով թվարկելով գնանք, որ պատկերը հստակ լինի։ ԱԱՀ-ն յուրաքանչյուր երկիր գանձում էր, հիմա էլ գանձում է։ Մաքսատուրքերի մասով մենք ունեինք այն ժամանակ ազատ առեւտրի ռեժիմ, մաքսատուրքերը զրոյական էին, Մաքսային միության շրջանակներում դրանք նորից շարունակում են զրոյական մնալ։ Մաքսային ձեւակերպումների մասով կա էական փոփոխություն։ Նախկինում քանի որ Մաքսային միություն չէր, հետեւաբար, ապրանքն արտահանելիս կամ ներմուծելիս պետք էր իրականացնել մաքսային ձեւակերպում սահմանի վրա։
Այսինքն՝ ձեւակերպումներ չկան, հետեւաբար՝ ծագման սերտիֆիկատի անհրաժեշտությունը չկա, հետեւաբար, էս մասով գործընթացները պակասել են, ժամկետն է պակասել, փաստաթղթային գործավարական ընթացքն ավելի պարզեցվել է։ – Իսկ ֆինանսական առումով որեւէ օգուտ տվել է այս ամենը ձեռնարկություններին։ – Ձեռնարկություններին այնքանով է ֆինանսապես օգուտ տալիս, որ նրանք քիչ վարչարարական քայլերի են հանդիպում, մաքսային ձեւակերպում չեն իրականացնում, հետեւաբար, մաքսավճար չեն կատարում, չեն վերցնում ծագման սերտիֆիկատ, ինչի համար նույնպես պետք էր վճարել, այդքանով նորից ինչ-որ առումով ծախսերի պակասեցում է իրականանում։
Սահմանի վրա այլեւս սպասել, ձեւակերպումևեր իրականացնել, ժամանակ կորցնել՝ այդ խնդիրը չկա, ուղղակի Հայաստան-Վրաստան սահմանի վրա ձեւակերպվում է տրանզիտ՝ դեկլարացիայով, եւ դրանով մեքենան կարող է ճանապարհը շարունակել։
– Հենց այս մասով վերջին օրերին կրկին խնդիր է առաջացել ռուս-վրացական սահմանին՝ Լարսում, երբ օրեր շարունակ հայկական բեռնատարների հերթ էր գոյացել, սա ինչպես կբացատրեք։
– Սեզոնին, երբ որ մասնավորապես թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնն է լինում, մեքենաների էական կուտակում է լինում, մենք էդ հարցը եւ վրացական, ե՛ւ ռուսական կողմի հետ քննարկել ենք՝ նախարարությունների մակարդակով (ֆինանսների եւ էկոնոմիկայի), նույնիսկ հարցը հասցվեց վարչապետի մակարդակի, վարչապետն այց ունեցավ, տեղումնւսյեցին, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի կուտակումներից խուսափենք, ու Լարսի սահմանային անցակետի աշխատանքային ժամերը հնարավորինս երկարացվեն։ Բայց Լարսը, գիտեք աշխարհագրական առումով սպեցիֆիկ տեղ է, լեռնային գոտի է, եւ թողունակության տեսանկյունից վրացական կողմը նշում էր, որ 24-ժամյա ռեժիմ սահմանելը ճանապարհային անվտանգության տեսանկյունից այդքան ապահով չէ, բայց ժամերը երկարացնելով՝ էապես թեթեւացել է։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։