Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններն առաջիկայում համատեղ ասուլիս կհրավիրեն: Ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը:
Նա երեկ գրեթե ողջ օրը խորհրդարանի իր աշխատասենյակում հանդիպումներ էր ունենում, և ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ էին ընթանում:
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը` հայ ռուս տարբեր գործիչների մեկնաբանություններին ի պատասխան, թե ավելի լավ չէ՞ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառի, քան այլ երկիր, ասել է. «Այն պնդումը, որ Ռուսաստանը, իմանալով թե ինչ զինատեսակ եւ ինչքան է վաճառել Ադրբեջանին, վերահսկում է իրավիճակը, պարզապես տարօրինակ է եւ տպավորություն է ստեղծում, որ գնդակոծությունները նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի վերահսկողության ներքո»:
ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով:
ՀՀ իշխանությունները «վենետիկցիներին» համոզել են, որ նրանց անգլերեն տարբերակի «կանայք և տղամարդիկ»-ը դարձնեն «կինը և տղամարդը», ինչպես հայերեն տարբերակում: Իսկ խնդրի հիմնական նշանակությունը եղել է այն, որ ՀՀԿ-ականները նոր Սահմանադրության նախագիծը համարձակ քարոզեն, եւ նրանց չմեղադրեն միասեռ ամուսնություններին նպաստելու մեջ»:
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին:
ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական այցիցի հետո ՀԱԿ-ում նրա անունը լսել չեն ուզում, տիկին ատենապետին դասել են դավաճանների շարքը և մամուլով անգամ պարտադրում են հրաժարվել մանդատից, որը, ըստ իրենց, նրան է բաժին հասել Լևոն Տեր-Պետրոսյանի բարյացակամության շնորհիվ»:
Արփինե Հովհաննիսյանի նշանակման առիթով ՀՀԿ-ի երիտասարդների շրջանում բարձրացած խուլ դժգոհությունը չի մարում:
Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցի հետ շփվելու մշակույթը:
Քոչարյանը, կարծես ծովի առջև է կանգնած, չգիտի` ջուրը սա՞ռն է, թե՞ տաք, մտնի՞, թե՞ չմտնի: Կամ սպասում է հասարակության արձագանքին, կամ իշխանության արձագանքին, կամ` որ քաղաքական ուժերն իրեն դիմեն աջակցության համար: Քոչարյանի այդ կեցվածքն անընդունելի է. կամ հայտարարում ես վերադարձի մասին, կամ փակում ես այդ թեման մեկընդմիշտ:
ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:
Էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձեւավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար:
ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը, վերջերս մեկնել է ԱՄՆ:
10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը: Մինչեւ վերջերս այս գործարանը բանջարեղենի ու մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում: Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Ներկայումս «Ալիշանը» 3 մլն դոլարի պարտք ունի, եւ դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի:
Նման մտադրություն մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին. ԱԳՆ-ի առաջին հարկում գտնվող «Նոյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է ներկայացրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ գործարարը նեղվել է եւ գործընթացը կանգնեցրել:
Առաջին «խոշոր փրկիչը» Վազգեն Մանուկյանն էր, վերջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իշխանությունը ոչ մեկին թույլ չտվեց «փրկարար առաքելություն» իրականացնել: Արանքում հայտնվում են ավելի մանր տրամաչափի փրկիչներ, որոնք «ազգային փրկության կոմիտեներ» են ստեղծում, նույնիսկ «փրկության կառավարություններ» են ձեւավորում:
Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ: Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով:
Երիտասարդ տարիքում նախարար է նշանակվել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա եւս 32 տարեկան է եղել, երբ նշանակվել է պաշտպանության նախարար: Խոսքը սպարապետի՝ առաջին անգամ նախարար եղած ժամանակաշրջանի մասին է: 1959թ. ծնված Վագզեն Սարգսյանը 1991-1992թթ. եղել է պաշտպանության նախարար:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները եւ դրանց բացատրությունները:
Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում անդրադարձել է իր և Հայկոյի հարաբերություններին:
Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված ճակատի մաս կազմող 6 ուժերի ներկայացուցիչները երեկ Հիմնադիր խորհրդարանում անցկացնում էին քննարկում՝ կապված իրենց միասնական հայտարարության նախագծի հետ: Հանդիպման հենց սկզբում միմյանց «խայթում» էին վեցյակի անդամներին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այն խոսակցությունները, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցությունները իրականում գոյության չունեն, քաղաքական նախանձի եւ բամբասանքի հետեւանք են։
Անկեղծ ասած, ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ կարդացել, եկեք Կիկոսի մահը չդարձնենք, երբ գա ժամանակը, որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն հստակ իր դիրքորոշումները կարտահայտի ու գործնական դրսեւորում ներ կունենա, այդ ժամանակ էլ մենք կխոսենք, ես իմ տեսակետն այդ ժամանակ կներկայացնեմ։ Ես այժմ չեմ կարող խոսել մի բանի մասին, որտեղ գործողություն չկա։
Գալուստ Սահակյանի աներձագին փրկելու ծրագիր է մշակվում: Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երեւան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար:
«Ցավալի է, երբ մեր լրատվամիջոցներում մեկնաբանություններ են հայտնվում, որոնց հեղինակները, գուցե ենթագիտակցաբար, ելնում են այն մեկնակետից, թե իրենք կամ, այսպես ասենք՝ «իրենք՝ ի դեմս եվրոպացիների», ինչ-որ առավելություններ ունեն Եվրոպան ողողած փախստականների նկատմամբ: Եվ, իհարկե, համաձայն չեմ, որ եվրոպացիների հանդուրժողականությունը կկործանի այդ մայրցամաքը եւ նրա արժեքները»:
«Մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին, հոկտեմբերին ամուսնանալու է: Ընտրյալը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրն է»,- գրում է թերթը:
Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին: Սարսափած նստել էի բակում, ընթացքում ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ ինքը դուրս է գալիս: Ես բարձրացա եւ քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց եւ ներս մտցրեց Անիի բնակարան:
Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:
Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին: